Հայտնի է՝ ովքեր են Երասխում վիրավորված օտարերկրացիները

Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Երասխում վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print