Մինչ փրկարարների հասնելը քաղաքացիները տեղի ուժերով իջեցվել են սարից:
Կոտայքի մարզում 35 և 41 տարեկան քաղաքացիներ են կայծակահարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 09։28-ին ահազանգ է ստացել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են, սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների հասնելը Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: