Երասխում վիրավորված օտարերկրացիները վիրահատություններն ավարտվել են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։