Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց։
Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի թեմային։ Թուրքիայի նախագահը նշել է, որ այս հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է բխում, այլ Իրանից։
«Երկու երկիր՝ Իրանն ու Ադրբեջանը, բնակչության մեծամասնությունը մուսուլման են։ Սակայն Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,- հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել նաև Պեկին-Լոնդոն երթուղին։