Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-16-ը։
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի կլինի ռեկորդային՝ կազմելով 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 52,2 միլիոն եվրո), հաղորդում է BBC-ն։
Անցած տարվա համեմատ «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի մրցանակային հիմնադրամն աճել է 11,2 տոկոսով։
Տղամարդկանց եւ կանանց մենախաղի չեմպիոնները կստանան 2,35-ական միլիոն ֆունտ ստերլինգ, եզրափակիչներում պարտվածները՝ 1,175-ական միլիոն ֆունտ ստերլինգ։
Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-16-ը։
–