Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ընթացքը․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:

Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն ուղղությունները, որոնք ըստ երևույթին միայն իր համար են ցանկալի: Այս մասին այսօր ԱԺ-ում ՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, նշեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»,-ասաց  Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:

Անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային՝ Միրզոյանն ասաց, թե այդ դեպքով նոր նրբերանգ կա․ այնտեղ գործարան է կառուցվում, որը նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը։

«Եվ ահա, Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, որից հետո հնչեց հայկական հերքում: հայկական կողմի այս հայտարարությունից հետո Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես կրկին  ուժի գործադրմամբ խափանել այս դեպքում այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաեւ զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով , խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print