Պատվիրակությունը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։
Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:
Նա նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:
Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ։