Կանադահայ փորձագետը նշում է հանքարդյունաբերական երեք գոտի կա Հայաստանում, մեկը՝ Սյունիքում է։
Հանքարդյունաբերությունն ամենահին մասնագիտությունն է, ասում է հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդը։ Պարոն Օրթլանդը գրեթե երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունի Կանադայում և աշխարհում առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների հետ։ Նա Կանադայում անցկացվող ամենամյա աշխարհի ամենամեծ հանքարդյունաբերական միջազգային ֆորումի կազմակերպչական կոմիտեի անդամ է՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում հանքարդյունաբերական ներդրումների կառավարման հետաքրքիր փորձառությամբ։
Մասնագետի դիտարկմամբ, բոլոր երկրներն էլ ոլորտում խնդիրներ ունեն, բայց Հայաստանում խնդիրները հետաքրքիր են։ «Ես այստեղ գալուց առաջ Թուրքիայում էի։ Այդ երկրում ամեն ինչ գիտեն Հայաստանի հարստության մասին, գիտեն, թե որտեղ՝ ինչ կա։ Հայաստանում կարծիք կա, որ երկրի ընդերքն առանձնապես հարուստ չէ։»,- ասում է նա և վստահեցնում, որ դա, իհարկե այդպես չէ, և հնարավոր է կարճ ժամկետում ու փոքր բյուջեով ստուգել և ճշգրիտ գնահատական ունենալ։
Հայաստանը որպես հանքարդյունաբերական երկիր, պետք է կապիտալով ապահովված լինի՝ ինչպես աշխարհի բոլոր երկրներն են։ Կապիտալն արժեք է, բայց նաև’ ինքնաաճող արժեք, և եթե Հայաստանում ժողովուրդը կողմ լինի, ապա մեր երկիրն էլ կկարողանա հանքարդյունաբերության միջոցով դրսից կապիտալ ներգրավել։
Հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչն ասում է․«Աշխարհում երկրները երեք խմբի են բաժանվում՝ հարստություն՝ պաշարներ ունեցող, չունեցող և երկրներ, որոնք չգիտեն իրենց հարստության մասին։ Հայաստանը վերջին խմբում է, ցավոք, բայց ցանկության ու ֆինանսական փոքր ռեսուրսով հնարավոր է հայտնվել առաջին տեղում»։
Նա այս առումով կարևորում է հատկապես Հայաստանի հարավային մասը՝ Սյունիքը։ Հանքարդյունաբերական երեք գոտի կա Հայաստանում, մեկը՝ հարավում է։ Հայաստանում այս պահին իրականում գործում է հանքարդյունաբերական ընդամենը մեկ խոշոր ընկերություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այն խոշոր հարկատուների առաջին եռյակում մշտապես ներառված ընկերություն է։ Ապահովում է բյուջեի եկամուտների զգալի մասը։ Ս․ Օթլանդի դիտարկմամբ՝ եթե նման ծավալի մեկ-երկու այլ ընկերություններ գործեին, ապա տնտեսության պատկերն այլ կլիներ։ Մեկ խոշոր հանքը բավարար չէ, պետք են ևս մի քանիսը, որպեսզի տնտեսությունն ամուր հենք ունենա։ «Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ կառավարությունների գործունեությունը կարճաժամկետ է, ուստի երկրին երկարաժամկետ ռազմավարություն է պետք, որպեսզի յուրաքանչյուր կառավարության գնալուց հետո էլ ոլորտը շարունակի կայուն զարգանալ»,-ասում է նա։ Հանքը ժողովրդինն է, հարստության տերը՝ երկրի բնակիչը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հնարավորությունների մասին լիարժեք պատկեր չկա։
Մանրամասն՝ այստեղ