Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի․ Իլհամ Ալիեւ

Ալիեւն ասել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ բանակցությունների մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Հայաստանը պետք է ուղղակի քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջան է։

Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիեւն ասել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ բանակցությունների մասին:

«Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան», – ասել է Ալիևը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print