Շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի

Արագ սննդի սրճարանի սեփականատերը ձերբակալվել է։

Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի: Շաուրման մատուցած արագ սննդի սրճարանի սեփականատերը ձերբակալվել է։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) Իրկուտսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։

«Ձերբակալվել է Բրատսկի արագ սննդի սրճարանի սեփականատերը… որտեղ թունավորման նախանշաններով բժշկական օգնության է դիմել 62 մարդ, նրանցից 29-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա», – հայտնել են մամուլի ծառայությունում։

ՔԿ-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն, պահպանում, վաճառք):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print