Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի պայմանավորվածության իրենք չեն գնալու․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ երեկ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի սա նշանակում է, որ իրենք շարունակում են խորացնել Արցախի շրջափակումը:

-Դիրքերն առաջ տալով ինչպես ՀՀ բոլոր մյուս հատվածներում, փորձում են ինքնուրույն սահմանազատում, սահմանների գծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է հետ շպրտել, բայց եթե, օրինակ, Տեղ գյուղի պես լիներ, դժվար իրավիճակում կհայտնվեինք: Դրոշ դնել նշանակում է ընդգծել եւս մեկ անգամ Ադրբեջանի սահմանը, ասել, որ այստեղ իրենք են ներկայացված: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի պայմանավորվածության իրենք չեն գնալու, շարունակում են ճնշումներն Արցախի վրա: Ադրբեջանին հետ շպրտելու համար միակ տարբերակը ՀՀ հզորացումն է, որն այս իշխանությունների հետ չի լինի, որովհետեւ իրենք համակերպվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ թեզերի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print