Լաչինի միջանցքով անցանելիությունը երեկվանից զրոյացել է․ Փաշինյան

Լաչինի միջանցքով անցանելիությունը երեկվանից զրոյացել է, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումը դեպի Ղարաբաղ դադարեցվել է։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործողությունները հիմնավորում են մտավախությունը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, խոսքը արդեն ոչ թե մտավախության, այլ գործողությունների մեկնարկի մասին է, էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Լեռնայի Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների առկայությամբ չափազանց կարևոր է ու ակնկալում են կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։

«Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում ու հույս ունեմ, որ նախորդ հանդիպման որոշակի առաջընթացը կզարգանա»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքային տրամաբանություն անընդունելի է։

Հիշեցնենք՝ Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print