Ավարտական կուրսի ուսանողը կարող է գյուղում աշխատել

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունն ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս:

Հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդյունքում՝ կընդլայնվի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համալրման հնարավորությունը: Ըստ հիմնավորման՝ համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող է հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը, սակայն հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը և հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը:

Ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավորություն ընձեռելով կկրճատվի ուսուցչի թափուր տեղերի թիվը՝ նպաստելով սովորողի սահմանադրական իրավունքի իրացմանը: Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունն ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print