Ադրբեջանը հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Հակարիի կամրջի միջադեպին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարություններին, որոնք վերաբերում էին նախօրեին Հակարիի կամրջի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքին, ինչպես նաև Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը։

«Մենք կտրականապես հերքում ենք Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունները, թե, իբր, Ադրբեջանն է սահմանամերձ հատվածներում սադրանքի նախաձեռնողը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print