Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆրանսիային չմիջամտել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին` ընդգծելով, որ նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած «հայտարարությունն ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տեղի ունեցած սադրանքի մասին կանխակալ է և չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում»:
«Կոչ ենք անում Փարիզին բարենպաստ հող չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար՝ կրկին ցուցաբերելով կանխակալ դիրքորոշում», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է արել վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի կապակցությամբ: