Նախագիծն իրականացվել է ՌԴ Նախագահի աշխատակազմի, Մեղրիի քաղաքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:
Մեղրիում բացվեց 10-րդ ռուսական կենտրոնը: Այս մասին տեղեկանում ենք Երևանում Մոսկովյան մշակութագործարարական «Դոմ Մոսկվի» կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ կարմիր ժապավենը կտրեցին ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:
Նախագիծն իրականացվել է ՌԴ Նախագահի աշխատակազմի, Մեղրիի քաղաքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:
Մեղրիում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացների սաները պատրաստել էին ելույթ, որի ընթացքում կատարեցին հայկական և ռուսական ժողովրդական պարեր, երգեր ու բանաստեղծություններ: