Իսպանիան` Ազգերի լիգայի չեմպիոն

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, Իսպանիան հաղթանակ տոնեց հետխաղային 11-մետրանոցներով։

Հունիսի 18-ին Ռոտերդամում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի եզրափակիչը: Գավաթի համար մրցեցին Իսպանիայի և Խորվաթիայի ընտրանիները:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաջողության հասան իսպանացիները՝ 5-4:

Դա իսպանացիների առաջին խոշոր հաղթանակն է անցած 11 տարիների ընթացքում: 2012-ին Իսպանիան Եվրոպայի չեմպիոն է դարձել:

Խորվաթիայի թիմն անցյալ տարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է դարձել:

Հունիսի 18-ին ավելի վաղ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի բրոնզե մեդալների համար Իտալիա-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 3-2:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print