Կտեղադրվի ՀՀ եվ ԱՄՆ դրոշները

Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին։

«Ջի Թի Բի սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Այս մասին հայտնում են ընկերությունից։

Նշվում է, որ դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 13:00-ին: 

Հիշեցնենք՝ Հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print