Վերաբացվել է Խնձորեսկի պատմության թանգարանը

Խնձորեսկի պատմության թանգարանը բաց է աշխատանքային բոլոր օրերին, ժամը 09։00-18։00։

Երկարատև դադարից հետո Խնձորեսկի պատմության թանգարանը բացել է իր դռները այցելուների առջև։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի որոշմամբ թանգարանը վերսկսել է իր գործունեությունը:

Թանգարանում ցուցադրված են տեղի մշակույթի, կենցաղի մասին պատմող բացառիկ ցուցանմուշներ, տոհմական լուսանկարներ։ Թանգարանը պարբերաբար ընդունում է օտարերկրյա և տեղացի հյուրերի, ինչպես նաև կազմակերպվում են մշակութային և կրթական միջոցառումներ։ Խնձորեսկի պատմության թանգարանը բաց է աշխատանքային բոլոր օրերին, ժամը 09։00-18։00։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print