Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ

89-րդ րոպեին Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Իվուի հարվածից հետո գնդակը դիպավ Լատվիայի հավաքականի խաղացողի ձեռքին, նշանակվեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ խփելով մեր ընտրանու հաղթական գնդակը:

Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երրորդ հանդիպումը և 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ: Խաղը կայացավ Երևանի Հանրապետական մարզադաշտում:

Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին Արտակ Դաշյանի փոխանցումը եզրափակեց Նաիր Տիկնիզյանը՝ իր առաջին գոլը խփելով հավաքականի կազմում:

Երկրորդ խաղակեսում Լատվիայի հավաքականը 67-րդ րոպեում կարողացավ հավասարեցնել հաշիվը։

89-րդ րոպեին Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Իվուի հարվածից հետո գնդակը դիպավ Լատվիայի հավաքականի խաղացողի ձեռքին, նշանակվեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ խփելով մեր ընտրանու հաղթական գնդակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print