ԶՊՄԿ-ն միշտ պատրաստ է օգնել համայնքին․ Հասմիկ Մկրտումյան

Հասմիկ Մկրտումյանը խնդրեց, որ տնտեսվարողները հոգատարության մոտենան քաղաքի միջով անցնող ու նրան յուրօրինակ տեսք տվող Ողջին մաքուր պահելու հարցին։

ԶՊՄԿ-ն միշտ պատրաստ է օգնել համայնքին, սակայն կխնդրեինք, որ Կապանի տնտեսվարողներն էլ ուշադիր ու հոգատար լինեն Ողջի գետի նկատմամբ, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասում է ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը։

Հասմիկ Մկրտումյան

Երեք տարի Ողջին չէր մաքրվել և այս մայիսի վերջին Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամության միացավ Սյունիքում մեծությամբ երկրորդ գետը մաքրելու՝ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությանը։

Գետի հունից հանվեցին ջրաբերուկներ ու կենցաղային աղբ, որոնք Ողջիում էին հայտնվել որոշ տնտեսվարողների ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով։

ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը նշում է , որ գետի մաքրման աշխատանքների համար ստիպված էին օգտագործել տեխնիկա, քանի որ կուտակված աղբը բավականին մեծ է եղել, սակայն աշխատել են այնպես, որ ջրային էկոհամակարգերը չխախտվեն։

Հասմիկ Մկրտումյանը խնդրեց, որ տնտեսվարողները հոգատարությամբ մոտենան քաղաքի միջով անցնող ու նրան յուրօրինակ տեսք տվող Ողջին մաքուր պահելու հարցին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print