Հայաստանը հիմնավորված բողոքներ է ներկայացնում

Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։

«Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հիմնավորված բողոքներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե ​​մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները անընդհատ կհանդիմանեն միմյանց։ Պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ կան խնդիրներ, հարցեր, որոնք պետք է լուծել, որքան էլ բարդ լինեն։

Լուկաշենկոն ընդգծել է, որ եթե այդ խնդիրների լուծմանը ներքաշվեն Արեւմուտքից մեր «բարեկամ-խորհրդականները», ապա շատ ավելի դժվար կլինի որեւէ բան անելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print