35,000 եվրո՝ մարզաշապիկի համար

Մարզաշապիկն աճուրդի էր հանվել Արցախի հայերին օգնելու համար։

Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախի հայերին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով, գրում է Le Parisien-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլիվյե Ժիրուն մասնակցել է Փարիզի Saint-Honoré d’Eylau եկեղեցում կազմակերպված «Առաքելության գիշեր» երրորդ հավաքին։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն անձամբ ներկա չէ եղել, բայց նվիրել է իր մարզաշապիկներից մեկը, որը կրել էր Անգլիայի դեմ վերջին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ժամանակ (2-1), որի ընթացքում գոլ էր խփել։

Նշվում է, որ աճուրդը կազմակերպվել է «ի շահ Հայաստանում հալածվող քրիստոնյաների, և որ մի դոնոր 35,000 եվրո է վճարել «Միլանի» հարձակվողի մարզաշապիկը ձեռք բերելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» քրիստոնեական կազմակերպություններին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print