Հայաստանի հավաքականը 2-րդն է

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելու է Թուրքիային, իսկ 3 օր անց՝ ընդունելու Խորվաթիային:

Ուելսի ընտրանին Հայաստանին (2:4) զիջելուց հետո 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել Թուրքիայից: Ումուտ Նայիրի ու Արդա Գյուլլերի շնորհիվ թուրքերն առավելության են հասել 2:0 հաշվով:

Ընտրական D խմբի առաջատարը հենց թուրքերն են 9 միավորով, Հայաստանը 6 միավորով 2-րդ տեղում է: Խորվաթիան եւ Ուելսն ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան զրոյով եզրափակում է աղյուսակը:

Հանդիպումները վերսկսվելու են աշնանը, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելու է Թուրքիային, իսկ 3 օր անց՝ ընդունելու Խորվաթիային:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print