Հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել

Բայրամովի խոսքով՝ Հայաստանը «դժվարությունն է հարուցում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցում»։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա»։ Այս մասին այսօր Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print