Արևմուտքը Երևանին և Բաքվին չի ցանկանում օգնել

Երեւանն ու Բաքուն հասկանում են՝ Արեւմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց հասնել խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

«Ցավոք, այն, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, մենք այլեւս չենք տեսնում բանակցություններին օգնելու ցանկություն, այլ՝ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկրների սահմաններից»:

«Թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք նրանց հետ անկեղծորեն քննարկում ենք կատարվողը»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ իրենք դեմ չեն, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում. «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, հայկական եւ ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print