Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:
Հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել են 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։
—