«Տիտանիկի» մոտ սուզվելիս անհետացած սուզանավը դեռեւս չի հայտնաբերվել

Նավում 5 մարդ է եղել։

Ամերիկացի զինվորականները շարունակում են զբոսաշրջիկներով «Տիտան» բատիսկաֆի որոնումները, որը պետք է սուզվեր խորտակված «Տիտանիկ» նավի մոտ, սակայն դրա հետ կապը կորել էր։

Մտավախություններ կան, որ շուտով նավի ուղևորների թթվածինը կվերջանա, գրում է Euronews-ը։

Փրկարարներին մինչ օրս չի հաջողվել գտնել «Տիտան»-ը, որը ռադարներից անհետացել է շուրջ երկու օր առաջ՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե հետո։ Նավում 5 մարդ է եղել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանց մասնակցում են երկու ինքնաթիռ և մեկ սուզանավ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print