Հանդիպմանը ներկա են եղել նաև Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ:
Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի ղեկավար խորհրդի հանդիպմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այս մասին հայտնել է նախարարությունը։
«ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանրակրթության ոլորտում մի շարք կարևոր բարեփոխումներ են իրականացվում, որոնք ուղղված են որակյալ կրթության ապահովմանը:
«Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է ունենալ այնպիսի կրթված և իրավագիտակից սերունդ, որն իր գիտելիքներով և կարողություններով կարողանա նպաստել կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Կրթական բոլոր մակարդակներում մենք ներդնում ենք նոր չափորոշիչներ, որոնցում կարևոր դերակատարում ունի նաև շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալու գիտակցության ձևավորումը: Այս ամենը պետք է իրագործվի ոչ միայն ֆորմալ կրթության, այլև ոչ ֆորմալ կրթության շրջանակում: Այս տեսանկյունից իրականացվող բոլոր ծրագրերում կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման նպատակն էր «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում վերահաստատել գործընկերների միջև համագործակցությունը, ներկայացնել ծրագրի տարեկան հաշվետվությունը, քննարկել ժամկետների վերանայման անհրաժեշտությունը և պլանավորել հաջորդ քայլերը։
Նշենք նաև, որ 2022 թվականին մի քանի առանցքային հաջողություններ են գրանցվել․ ավելի քան 400 ուսուցիչներ վերապատրաստվել են կլիմայի փոփոխության և ուսումնական նախագծային աշխատանքների իրականացման թեմայով, կատարվել է տեղական մակարդակում կլիմայական ռիսկի գնահատում ավելի քան 99 բնակավայրերում, անցկացվել են կլիմայի փոփոխության թեմայով իրազեկման արշավներ և այլն։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը: Նա իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումները կարող են ուղենշային լինել:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը, Կլիմայի փոփոխության և ԱՌՆ ծրագրերի ղեկավար Վիգեն Շիրվանյանը, ծրագրում ներգրավված այլ անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
–