Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նախօրեին 3 միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ։ Ըստ հրապարակումների՝ Տիգրան Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։
Նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ առկա են տվյալներ միջադեպին Տիգրան Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։
Նշվում է նաև, որ դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։