Սիսիանում էր ԵԽ պատվիրակությունը

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE պատվիրակությանը։

Ըստ առաքելության թվիթերյան էջի՝ նրանք այստեղ են՝ միանալու ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print