Հրավառություն կթույլատրվի միայն տոնական օրերին

Նոր նախագծով մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է հրավառության նյութերին։

Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք. «Հրագործական արտադրատեսակների մասով այս պահին առաջարկվում է, որ տարիքային շեմի հետ կապված վերահսկողությունը վերապահվի ՏԻՄ-ին, իսկ պահեստավորման հարցերը, որ անվտանգության առումով լիցենզիայի պահանջներով են, վերապահվի տեսչական մարմիններին»։

Նա նշեց, որ մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print