Կադաստրի կոմիտեն հիշեցնում է

ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում.

  • քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,
  • բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print