Հանդիպում կլինի

ՀՀ փոխվարչապետի խոսքով` կոնսեսուս կա, ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման հրավերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք», – ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։

Անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության գործառույթներին՝ Գրիգորյանը նշել է. «Գործառույթի իրականացման ձևի շուրջ դեռևս քննարկումներ պետք է լինեն։

Ըստ նրա՝ կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ. «Սա կարևոր է, որովհետև կոնկրետ է ու հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ վերջնական ընկալում կա, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում է երկաթգիծը։ Սա կարևոր ու ֆունդամենտալ համաձայնություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի հայտնի, որովհետև դեռ վերջնական կոնսենսուս չկա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print