Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման ուղղությամբ։
Վերին Լարսի անցակետի մաքսակետում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։
Ավելի վաղ Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման հարցը քննարկել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշել էր, որ այդ աշխատանքների ավարտը կարեւոր նրբերանգ է, որը մղելու է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Սա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենաբանուկ անցակետն է։
–