Ականատեսները նկարագրել են, որ հրդեհին նախորդող հզոր պայթյուն է լսվել՝ հավելելով, որ շենքի մի մասը փլուզվել է:
Չորեքշաբթի՝ հունիսի 21-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Փարիզի 5-րդ թաղամասի շենքում, որի մի մասը փլուզվել է։ Այս մասին գրել է France24-ը։
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 9 բուժվում է լուրջ վնասվածքներով:
Թաղամասում հրդեհ է բռնկվել, որը մարվել է․ ականատեսները նկարագրել են, որ հրդեհին նախորդող հզոր պայթյուն է լսվել՝ հավելելով, որ շենքի մի մասը փլուզվել է:
Փարիզի դատախազության տվյալներով՝ «շենք է բռնկվել ու մասամբ փլուզվել» Սեն-Ժակ փողոցում՝ Նոտր Դամ դյու Վալ-դը-Գրաս եկեղեցու մոտ։ Դատախազությունը նշել է, որ հայտնի չէ պայթյունի պատճառը։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել մարդկանց խուսափել Սեն-Ժակ փողոցի շրջակայքից, որպեսզի չխանգարեն դեպքի վայրում իրականացվող աշխատանքներին:
–