ՃՏՊ Ջերմուկ քաղաքում․ կա զոհ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 11 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ), հարվածել էլեկտրական սյանը, այնուհետև՝ գլորվել (մոտ 25 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր Գ. Բ.-ն (ծնված 2008 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի ԲՄ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել Գ. Բ.-ի դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print