armeniasputnik.am-ը գրում է, որ ցուցակը գլխավորում են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը։
Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում Հայաստանը 7 կետով առաջ է Ադրբեջանից և ընդամենը մեկ կետով է զիջում Իրանին: Ամերիկյան Global Finance ֆինանսական ամսագիրը հրապարակել է 2023 թվականի աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը։
Վարկանիշը կազմվել է գնողունակության պարիտետով հաշվարկված համախառն ներքին արդյունքի մեծությամբ (ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության): armeniasputnik.am-ը գրում է, որ ցուցակը գլխավորում են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը։
Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Թուրքիան է. այն վարկանիշում 53-րդ տեղում է։ Տարածաշրջանում հաջորդում է Վրաստանը՝ 79-րդ տեղում: Ավելի ցածր տեղում է Իրանը՝ 84-րդ: Դրան հաջորդում է 85-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանը։ Տարածաշրջանային երկրների ցանկը եզրափակում է Ադրբեջանը՝ զբաղեցնելով 92-րդ տեղը:
–