Հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, կա սկզբունքային պայմանավորվածություն. «Հայաստանը պատրաստ է օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print