Արգելքը սահմանվել է վեց ամիս ժամանակով։
Կառավարությունն այսօրվա որոշմամբ արգելք է սահմանել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանև կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա):
Արգելքը սահմանվել է վեց ամիս ժամանակով։
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 2-ից: