«Իրավունք» թերթը գրում է․ «Թեպետ Երեւանի ավագանու ընտրություններն արդեն նշանակված են սեպտեմբերի 17-ին, սակայն ավագանու արձակումից ընդամենը երկու ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունը կհամալրվի նոր անդամով:
Խնդիրն այն է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանն, ամենայն հավանականությամբ, կվերցնի մահկանացուն կնքած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մանդատը՝ թափուր թողնելով իր տեղը ավագանու կազմում: Իսկ Երեւանի ավագանու կազմն, ուզած-չուզած, պետք է համալրվի նոր անդամով: «Իմ քայլի» ցուցակում հաջորդը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված է 33-ամյա Արևիկ Ավետիսյանը: Թերեւս նա էլ հենց կվերցնի Անուշ Քլոյանի վայր դրած մանդատը: Մեզ հաջողվեց պարզել, որ Ա. Ավետիսյանը «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման ստորաբաժանման հաճախորդների սպասարկման մասնագետ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։