Բայրամովի խոսքով՝ «ԼՂ-ի էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»։
Ադրբեջանը մերժում է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։ «Reuters»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը՝ հավելելով, որ նման երաշխիքն ավելորդ է, և նման պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։
«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», – հայտարարել է Բայրամովը։