Կապուղիները խափանվել են

Ընկերությունից հայտնում են, որ այս պահին գործարկվել է պահուստային կապուղի, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։

Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Այս մասին նշված  է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար: Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print