Օդի ջերմաստիճանը հունիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարզերում հունիսի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Հունիսի 24-ի, 27-ի և 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում հունիսի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 27-ի և 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
–