Կապանում բացվել է հանրապետությունում երկրորդ «Ապահով անկյունը»

Անկյունն իրականություն է դարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի «Հաշվետու հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։

ՀՀ ԱՍՀՆ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է հանրապետությունում երկրորդ “Barnahus”-ը կամ «Ապահով անկյունը»։ Սա բազմամասնագիտական, հատուկ հարմարեցված անկյուն է, որը ծառայելու է բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունն իրենց լավագույն շահին համահունչ դարձնելու և բարելավելու նպատակին:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ հյուրեր։

Անկյունն իրականություն է դարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի «Հաշվետու հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։

Բոլորն իրենց խոսքում կարևորել են այս միջոլորտային համագործակցությունը, որի արդյունքում անկյունում հայտնված երեխաներն իրենց առավել ապահով կզգան և նման միջավայրում երկրորդ անգամ սթրեսի չեն ենթարկվի, օրինակ ՝ իրավապահ մարմինների կողմից հարցաքննություն անցնելիս։

ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի (BPRM) ֆինանսավորմամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Վորլդ Վիժն Հայաստանի միջև համագործակցությամբ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում նաև ավարտվել են վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները։ Հյուրերը շրջայցով ծանոթացան թարմացված սենյակներին ու այստեղ իրականացվող ծառայություններին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է նաև Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print