Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններից հայտնել են, որ մայրաքաղաքում հակաահաբեկչական գործողության ռեժիմի ներդրման ֆոնին աշխատում են սովորական ռեժիմով և չվացուցակի համաձայն:
«Դոմոդեդովոյից» հայտնել են, որ ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու սարքավորումները՝ ուղևորների և օդանավակայանի աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար:
«Աերոֆլոտ»-ից էլ հայտնել են, որ ավիաընկերությունը բոլոր թռիչքներն իրականացնում է ըստ չվացուցակի: