Երևանի տրանսպորտի մասին՝ Yandex-ի քարտեզում

Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։

«Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։

Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝

  • Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները
  • Պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա,
  • Տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը,
  • Հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։

Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։

Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:

Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝

  • Հասարակական տրանսպորտի գտնվելու վայրի մասին առցանց տվյալների տրամադրում
  • Տվյալ տրանսպորտի մոտենալու ժամանակահատվածի առցանց տրամադրում
  • Պլանավորվող երթևեկության ժամկետի ճշգրիտ տրամադրում՝ հաշվի առնելով քաղաքի խցանումները»,- նշված է գրառման մեջ:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print