Սպերցյանը ճանաչվել է լավագույն խաղացող

Էդուարդ Սպերցյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարատված մրցաշրջանում։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի կայքում։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում «Կրասնոդարի» լավագույն խաղացողի կոչմանը երկրպագուների վարկածով, նշված է ակումբի կայքում։

Էդուարդ Սպերցյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Երկրորդ տեղը զբաղեցրած կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ստացել է ձայների 19 տոկոսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print