Ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։
Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Նորավան Մ2 ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջ հատվածում գտնվող հողաթմբին։
Վթարի հետևանքով Սևակ Ա․-ն և նրա ուղևորներ՝ 25-ամյա Մանե Գ․-ն, 2-ամյա Անի Ա․-ն և 1-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։


