Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը ընդգծել են տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են վարել և կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական և հյուպատոսական հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Կողմերը քննարկել են Բաքու-Թեհրան հարաբերություններում ներկա իրավիճակը, հյուպատոսական շփումները, ընդգծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները համաձայնել են, որ պետք է շարունակեն շփումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերի շուրջ։

Տարածաշրջանային զարգացումները Բայրամովը Բաքվում քննարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ Թամարա Ռաստովաչ Սիամաշվիլիի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ։ Բացի երկկողմ օրակարգի հարցերից՝ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print